Աղմկոտ սկանդալից հետո Ադելն աշխատանքից ազատել է իր թիմին

20:12   21 ապրիլի, 2022

Բրիտանացի երգչուհի Ադելն աղմկոտ սկանդալից հետո աշխատանքից ազատել է իր թիմին, որը կազմակերպում էր նրա համերգը Լաս Վեգասում՝ ԱՄՆ-ում, հայտնում է Page Six-ը։

Հունվարին երգչուհին համերգից ընդամենը մեկ օր առաջ հայտնել է, որ չեղարկում է ելույթը Լաս Վեգասում։ Չեղարկման տարբեր պատճառներ էին նշվում՝ կորոնավիրուսից մինչեւ երգչուհու անձանական կյանքում առկա խնդիրները․ ինսայդերները նշում էին, որ երգչուհին բոլոր փորձերի ընթացքում հեռախոսով վիճել է սիրելիի՝ Ռիչ Փոլի հետ։

Լրչատվամիջոցների տեղեկություններով՝ արտիստը նոր աշխատակիցների է վարձել՝ հույս ունենալով, որ նրանց օգնությամբ իրեն, ամեն դեպքում, կհաջողվի Լաս Վեգասում համերգ անցկացնել։ Ադելը ծրագրում է ներկայանալ «լիովին վերափոխված շոուով»։



© NEWS.am STYLE