Սիրված հիթեր, հայտնի cover-ներ ու ջերմ գրկախառնություններ. Garou-ի «խենթությունները»` երեւանյան համերգին (ֆոտո/վիդեո)

23:01   21 ապրիլի, 2022

Կանադացի հայտնի երգիչ Գարուն մի քանի օր է` Երեւանում է, իսկ այսօր` ապրիլի 21-ին, հանդես եկավ խոստացված մենահամերգով, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Շատ էի կարոտել Հայաստանն ու ձեզ, հուսով եմ` այսօր միասին մի լավ կխենթանանք»,-բեմից ասաց երգիչն ու կատարեց իր խոստումը.

1.JPG (862 KB)

Սա Garou-ի երկրորդ այցն է Հայաստան. իր առաջին երեւանյան համերգը աշխարհահռչակ արտիստն ունեցել է 2009 թ-ին, եւ ինչպես խոստովանեց, կարոտել էր հայ հանդիսատեսին ու Երեւանը:

Garou-ն եւս մեկ անգամ անդրադարձավ խոսակցություններին, թե ինքը հայ է. կրկին հերքեց դրանք ու հավատացրեց` հայ չլինելը չի խանգարում, որ ամբողջ հոգով ու սրտով սիրի Հայաստանը:

IMG_5557.JPG (976 KB)

Երգչի համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, նա հիմնականում հնչեցրեց ֆրանսերեն երգեր, սակայն լեզվական անջրպետը չխանգարեց Garou-ի հայ երկրպագուներին, որ յուրաքանչյուր երգի ժամանակ ձայնակցեն ու ոգեւորեն արտիստին, որն էլ իր հերթին կիսվեց անկեղծ պատմություններով՝ օրինակ այն մասին, թե որտեղ ու ինչպես է առաջացել համերգ ունենալու գաղափարը.

IMG_5549.JPG (941 KB)

«Համերգն, իրականում, փոքր-ինչ տարբերվում է իր սկզբնական ծրագրից, քանի որ պանդեմիան փոխել է յուրաքանչյուրիս, մեր փորձերն, օրինակ, անցել են քաղաքից դուրս՝ մեր տան մոտակայքի ախոռում (ծիծաղում է), եւ բնության գեղեցիկ ձայների ազդեցությամբ, այն ավելի ֆոլք էլեմենտներ է ներառում, քան ես սովոր էի օգտագործել, բայց կարծում եմ` դա վատ չէ, մարդկանց, կարծես, դուր է գալիս: Համերգը բավական ինքնաբուխ է ստացվել: Մենք, պարզապես, սկսեցինք նվագել ու անգամ չէի էլ մտածում, որ այն, ինչ անում ենք, վերածվելու է շոուի, ինչն էլ, կարծում եմ, այս համերգի հեքիաթային կողմն է»:

IMG_5082.JPG (976 KB)

Արտիստն իր հայտնի հիթերից բացի կատարեց նաեւ cover-ներ` Շառլ Ազնավուրից, Միշել Լեգրանից, Ջո Դասենից եւ այլ լեգենդների երգացանկից: Ինչպես համերգին նախորդող ասուլիսի ժամանակ էր խոստացել, բեմում եղան անսպասելի իմպրովիզներ, ընդհուպ մինչեւ նոր ու, նույնիսկ, անավարտ երգերի պրեմիերաներ: Նա հնչեցրեց նաեւ իր համար առանձնահատուկ երգ, որը, ինչպես կատակով նշում է, «գողացել է» իր 20-ամյա աղջկանից: Վերջինն այն գրել է, երբ հանրահռչակ հայրիկն իրեն երաժշտական գործիք է նվիրել, ու թեեւ Garou-ի խոսքով՝ դուստրը երբեք չի ձգտել սովորել նվագել, անչափ ուրախացել է իր անակնկալից ու սկսել ոչ միայն նվագել, այլեւ ստեղծագործել:

IMG_5091.JPG (1.09 MB)

Garou-ի համերգը տեւեց մոտ երկու ժամ: Այն իրականություն դարձավ «Երեւանյան հեռանկարներ» ծրագրի շրջանակում: Երեւանում երգիչը հանդես է գալու եւս մեկ մենահամերգով, որը նախատեսված է վաղը՝ ապրիլի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

IMG_5542.JPG (767 KB)

IMG_5540.JPG (867 KB)

IMG_5536.JPG (1.09 MB)

IMG_5532.JPG (904 KB)

IMG_5525.JPG (866 KB)

IMG_5519.JPG (1.00 MB)

IMG_5513.JPG (892 KB)

IMG_5504.JPG (1.05 MB)

IMG_5485.JPG (772 KB)

IMG_5466.JPG (718 KB)

IMG_5419.JPG (981 KB)

IMG_5411.JPG (918 KB)

IMG_5407.JPG (1.42 MB)

IMG_5348.JPG (797 KB)

IMG_5311.JPG (937 KB)

IMG_5303.JPG (1007 KB)

IMG_5295.JPG (1022 KB)

IMG_5192.JPG (991 KB)

IMG_5174.JPG (968 KB)

IMG_5133.JPG (918 KB)

IMG_5137.JPG (876 KB)

IMG_5124.JPG (896 KB)

IMG_5100.JPG (828 KB)

IMG_5097.JPG (922 KB)

IMG_5094.JPG (847 KB)

IMG_5400.JPG (957 KB)

IMG_5390.JPG (1.02 MB)

IMG_5361.JPG (897 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE