«Ռումբ»․ ինչ հագուստ է ընտրում Էլեն Ասատրյանը երեկոյան կերպարի համար

12:15   22 ապրիլի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Էլեն Ասատրյան

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Էլենը սեւ տոպ է կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Էլենն արձակել է մազերն ու վառ գույնի բարձրակրունկներ ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ռումբ»։

Էլեն Ասատրյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էլենը կապույտ բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ փետրաբաճկոնի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով ակնոցով, պայուսակով ու ականջօղերով։



© NEWS.am STYLE