Ժաննա Վելիցյանի «street style»-ը Գյումրիից

13:46   22 ապրիլի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ժաննա Վելիցյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է Գյումրիում։ Երիտասարդ դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, կապույտ վերարկու։ Ժաննան արձակել է մազերն ու վառ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել սպորտային կոշիկով։ «Գյումրի ջան»,- հրապարակումը կարճ մակագրել է Ժաննան։

Ժաննա-Վելիցյան.jpg (161 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ժաննան արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Լեդի, որը սեւ հագուստ է կրում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։

 

 



© NEWS.am STYLE