«Քեզ ընդունում են, երբ ծայրահեղ վիճակում ես․ սկսում են քեզ քննարկել եւ տխրել, երբ դու երջանիկ եւ անհոգ ես»․ Նաիրա Մովսիսյան

17:43   22 ապրիլի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Նաիրա Մովսիսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում։ Նաիրան վառ շպարով է։ «Քեզ սիրում են, երբ դու կարիքի մեջ ես։ Քեզ ընդունում են, երբ ծայրահեղ վիճակում ես։ Եվ սկսում են քեզ քննարկել եւ տխրել, երբ դու երջանիկ եւ անհոգ ես»,- մեկաբանություններում գրել է նա։

Նաիրա Մովսիսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նաիրան արտահայտիչ շպար էր ընտրել: «Երջանկության հետեւից ընկնելով՝ հաճախ չենք նկատում ներկայիս երջանկությունը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE