Կաննի կինոփառատոնի ընթացքում կցուցադրեն Ալպերում դժբախտը պատահարից մահացած Գասպար Ուլիելի մասնակցությամբ վերջին ֆիլմը

16:13   22 ապրիլի, 2022

Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը կլրացնի 75-րդ փառատոնի ծրագիրը․ «Յուրօրինակ հայացք» բաժնում կցուցադրվի վերջին ֆիլմը, որը նկարահանվել է Գասպար Ուլիելի կենդանության օրոք՝ ֆրանսիական «Ինչպես երբեք» («Plus que jamais») դրաման, հայտնում է փառատոնի կայքը։

Ժապավենը պատմում է մտերիմներ Էլենայի եւ Մաթիեի փոխհարաբերությունների մասին։ Հերոսները միմյանց ճանաչում են ամբողջ կյանքում, եւ միայն այն ժամանակ, երբ Էլենան Նորվեգիա է մեկնում՝ փորձելով հասկանալ ինքն իրեն, հասկանում է, թե որքան ուժեղ են Մաթիեի հանդեպ իր զգացմունքները։ Ռեժիսորը Էմիլի Ատեֆն է («Սպանելով Եվային»)։

Գասպար Ուլիելը մահացել է հունվարի 19-ին 37 տարեկանում՝ Ալպերում դժբախտ պատահարից հետո։ Դերասանը դահուկներով սահելիս ընկել էր ու կորցրել գիտակցությունը, ինչից հետո հոսպիտալացվել էր ու մահացել հիվանդանոցում։



© NEWS.am STYLE