HBO Max-ը թողարկել է Քոլին Ֆերթի մասնակցությամբ «Սանդուղք» մինի սերիալի թրեյլերը

15:35   22 ապրիլի, 2022

HBO Max սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Սանդուղք» մինի սերիալի թրեյլերը։ Դրանում գլխավոր դերը կարավում է «Օսկարի» դափնեկիր Քոլին Ֆերթը։

Սերիալը նվիրված է գրող Մայքլ Փիթերսոնի մասին իրական պատմությանը, որին մեղադրել են կնոջ՝ Քեթլինի մահվան մեջ։

2001թ․-ին Մայքլ Փիթերսոնը, նրա խոսքով, կնոջը գտել է արյունահոսելիս՝ իրենց տան աստիճանների մոտ։ Հենց Մայքlն է եղել գլխավոր կասկածյալը։ Գործընթացը ձգձգվում է, ցուցմունքները խճճվում են, գաղտնիքների քանակը մեծանում է։



© NEWS.am STYLE