Որդու մահվանից հետո․ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին լուսանկարն է հրապարակել նորածին դստեր հետ

13:19   22 ապրիլի, 2022

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիս Կրիշտիանու Ռոնալդուն սոիցալական ցանցերում հրապարակել է նորածին դստեր լուսանկարը։ Մարզիկի հարսնացուին՝ Ջորջինա Ռոդրիգեսին եւ նրանց դստերը դուրս են գրել հիվանդանոցից։

20220422ronaldo1.jpg (167 KB)

«Ջիոն ու մեր փոքրիկը վերջապես մեզ հետ են։ Մենք ցանկանում ենք բոլորին շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու քայլերի համար։ Ձեր աջակցությունը շատ կարեւոր է, եւ բոլորս զգում էինք սերն ու հարգանքը, որ տածում եք մեր ընտանիքի հանդեպ։ Ժամանակն է շնորհակալ լինել այն կյանքի համար, որ մենք նոր ենք ընդունել այս երկիր»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։

Քրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակներին էին սպասում, սակայն ապրիլի 18-ին ֆուտբոլիսը հայտնել է նորածին որդու մահվան մասին։



© NEWS.am STYLE