«Էլեգանտ»․ Մարգարիտա Պոզոյանի հրապուրիչ ֆոտոշարքը

21:43   22 ապրիլի, 2022

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Մարգարիտա Պոզոյան

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մարգարիտան սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերն ու բարձրակրունկներ է կրում։ Կերպարն ամբողջական են դարձրել վառ շպարն ու խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Էլեգանտ»։

Մարգարիտա Պոզոյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին հավաքել էր մազերն ու առանց շպարի էր։ «Բարի գիշեր»,- լուսանկարը կարճ մեկնաբանել էր ռուսաստանաբնակ երգչուհին։



© NEWS.am STYLE