«Գեղեցիկ ընտանիք»․ Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու եւ դստեր հետ

11:47   23 ապրիլի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով։

278851132_701866087604163_4287834693492585868_n.jpg (223 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի եւ դստեր՝ Անդրեայի հետ։ Հաղորդավարուհին հմայիչ կերպարում է․ նա կրում է սպիտակ բլուզ, շագանակագույն կիսատաբատ, բաճկոն։ Կերպարն ամբողջական են դարձնում հետաքրքիր նախշերով շարֆն ու սպորտային կոշիկները։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Այսօր հանեցինք Անդրեայիս առաջին ատամիկը, իսկ Միքայելը ծակեց իր հինգերորդ ատամիկը)) հիմա սպասում ենք տեսնենք առավոտյան բարի փերին ինչ նվեր է բերելու», - հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

«Ամեն ինչ լավ է լինելու, ձեր մտքերը դրեք դրական ուղղու վրա, եթե ունենում եք կպչուն մտքեր, ապա անպայման բարձրաձայն ասեք «վատ մտքեր, վատ մտքեր..» , երբ պառկում եք քնելու ասեք «ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ լավ է…» ։ Դուք եք ստեղծում ձեր տրամադրությունը, թույլ մի տվեղ ձեր ուղեղին հիմար պատմություններ հորինել և անհանգստացնել ձեզ։ Հավատացեք, ինքս փորձում եմ, օգնում է։ Եթե տևական ժամանակ է անկայուն եք ձեզ զգում, խնդրում եմ, մի ամաչեք, կամ ականջի հետև մի գցեք, դիմեք հոգեբանի, բալանսավորեք ձեզ ու ձեր ներաշխարհը, դա չափազանց կարևոր է։ Ամեն բան անցողիկ է, հոգ տարեք ձեր մասին, ձեր հոգու ու մարմնի մասին», - օրեր առաջ գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE