Ալեք Բոլդուինի փաստաբանները հայտարարել են, որ նրա գործողություններում ոչ մի ապօրինություն չեն հայտնաբերել

11:03   23 ապրիլի, 2022

Նյու Մեքսիկոյի նահանգի Աշխատանքային պայմանների անվտանգության բյուրոն հաստատել է, որ դերասան Ալեք Բոլդուինը, որը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին, համոզված է եղել, որ իր ձեռքին դատարկ փամփուշտներով լիցքավորված ատրճանակ է օգտագործում։ Այս մասին հայտարարել են Բոլդուինի փաստաբանները:

Դերասանի փաստաբանների տարածած հայտարարության համաձայն՝ Նյու Մեքսիկո նահանգի աշխատանքային անվտանգության գնահատման բյուրոն պարզել է, որ Բոլդուինը «կարծում էր, որ ատրճանակը լիցքավորված է միայն դատարկ փամփուշտներով»:

«Զեկույցն ընդունում է, որ Բոլդուինի հեղինակությունը ֆիլմի ստեղծման հարցում սահմանափակվել է սցենարի վերանայման եւ դերասանական կազմի հաստատմամբ», - ասված է հայտարարության մեջ:

Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումները Բոլդուինի իրավասության մեջ չէին, փաստաբանները մեջբերում են զեկույցը։

2021 թվականի հոկտեմբերին Բոլդուինը, որը նկարահանվել է «Ժանգը» սերիալում, մի դրվագի փորձի ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական ​​փամփուշտներով։ Արդյունքում մահացել է ծնունդով ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսը, ծանր վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուզան։ Դերասանը հայտարարել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, որից սպանվել է օպերատորը։ Կրակոցը, ըստ նրա, տեղի է ունեցել ինքնաբուխ։ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։

Աղբյուրը՝ РиаНовости



© NEWS.am STYLE