Բրիթնի Սփիրսը հոր հետապնդումների  պատճառով դիմել է դատարան

12:09   23 ապրիլի, 2022

Բրիթնի Սփիրսը ստիպված է շարունակել պատերազմը հոր հետ, նույնիսկ նրա խնամքից պաշտոնական ազատվելուց հետո։ Այս անգամ երգչուհին ստիպված է եղել դիմել դատարան։

Ջեյմի Սփիրսը դատավորին խնդրել է իրեն տրամադրել այն փաստաթղթերը, որոնք հայտնվել են դստեր խնամակալության գործում։ Մինչդեռ արտիստուհին մասնավոր դետեկտիվ է վարձել՝ ստուգելու, թե ինչպես է հայրը վարում իր ֆինանսները, հայտնում է Daily Mail-ը: Նա պարզել է, որ խնամակալն իր վրա հսկայական գումարներ է ծախսել եւ հոր խնդրանքները մերժելու միջնորդություն է ներկայացրել։

«Ջեյմին շարունակում է ահաբեկել եւ անհանգստացնել Բրիթնիին: Մենք հարգանքով հայտարարում ենք, որ պարկեշտ հայրը, որն անկեղծորեն սիրում է իր դստերը եւ ցանկանում է «պաշտպանել» նրան (ինչպես նա է պնդում), դստեր շահերը վեր կդնի իր շահերից», - ասվում է հայտարարության մեջ:



© NEWS.am STYLE