Արքայազն Հարին խոսել է արքայադուստր Դիանայի մասին եւ նրան մեղադրել են կեղծավորության մեջ

13:06   23 ապրիլի, 2022

Արքայազնն իր մասին խոսելու նոր առիթ է տվել։ Նա զրուցել է People-ի լրագրողների հետ եւ խոսել իր մոր՝ արքայադուստր Դիանայի մասին։ «Ես կարողացա նրա հետ մնալ ընդամենը 12 տարի, բայց այս ընթացքում հասկացա, որ նա էներգիա է ստանում, երբ օգնում է այլ մարդկանց՝ անկախ նրանց սեռից, ծագումից, ֆինանսական վիճակից ու կարգավիճակից։ Ոչ միայն նրանց կյանքն էր ավելի լավացել, այլեւ իրենը կյանքը»,- շեշտել է արքայազնը։ «Ես հարգում եմ նրա հիշատակը: Ես մորս որդին եմ»,- հավելել է Հարին։

Այս հայտարարությունն, իհարկե, անմիջապես սկսել են քննադատել բրիտանացի լրագրողները։ Նրանք հիշեցրել են, որ արքայազնը սերտորեն կապված է Netflix սթրիմինգային ծառայության հետ, որը մի քանի ամիս առաջ արքայադուստր Դիանայի մասին մյուզիքլ է թողարկել։ Հետո այս ստեղծագործությունը քննադատության ենթարկվեց, եւ նրանք զարմացան, որ արքայազնը ոչ մի կերպ չի ազդել դրա թողարկման վրա ու շարունակել է գումար ստանալ Netflix-ից։ Այսպիսով, այժմ Սասեքսի դուքսի խոսքերը համացանցի շատ օգտատերեր անվանել են կեղծավորություն:

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE