«Աղջիկները չեն սիրում տեսնել այլ գեղեցիկ աղջիկների, եւ դա միշտ խանգարում է». Դայանա Դավթյանը՝ Բարբիի կերպարում (ֆոտո)

13:29   23 ապրիլի, 2022

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որում հանրահայտ Բարբի տիկնիկի կերպարում է: Գեղեցկուհին նշում է, որ թեեւ իրեն հաճախ են նմանեցնում Բարբիի, ինքը երբեք չի ձգտել տիկնիկի նմանվել, իսկ ֆոտոշարքի գաղափարը լուսանկարիչ Անի Ավետյանինն է:

Դայանան NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր լուսանկարներն ու պատմել գեղեցկուհի լինելու առավելությունների ու թերությունների մասին:

277116483_713815136328120_5193803188938635220_n.jpg (152 KB)

«Բարբիի զգեստը, որը կրում եմ լուսանկարներում, հատուկ այս ֆոտոշարքի համար է կարվել, ընդ որում՝ մեկ օրում: Հեղինակն իմ շատ սիրելի դիզաներ Անահիտ Բավեյանն է, իսկ տիկնիկին բնորոշ դիմահարդարումս վստահել եմ իմ սիրելի Հասմիկ Ժասմինային: \

Ինձ հաճախ են ասում, որ նման եմ Բարբիի՝ հատկապես մեծահասակներից եմ նման կարծիք լսել, բայց դա իմ կողմից դիտավորյալ ընտրված կերպար չէ»,-շեշտեց Դայանան:

Կարծիք կա, թե Բարբի տիկնիկները հաճախ հոգեբանական վատ ազդեցություն են ունենում աղջիկների վրա, քանի որ նրանց համար դառնում են գեղեցկության չափանիշ ու ստիպում նմանվել իրենց: Դայանան նշեց, որ փոքր տարիքում ինքն էլ է ունեցել բազմաոճ բարբիներ, սակայն դժվարացավ ասել, թե ինչ ազդեցություն են թողել տիկնիկներն իր վրա.

278315445_756652301992245_8555864496291117306_n.jpg (143 KB)

«Ունեի շատ բարբիներ, տարբեր զգեստներ էի հագցնում, խաղում էի նրանց հետ, անգամ Բարբիի տնակ ունեի: Հիշում եմ, որ ամեն տարի Ձմեռ Պապիկից Բարբի տիկնիկ էի ուզում (ժպտում է): Չեմ կարող ասել՝ ինչ ազդեցություն են դրանք թողել ինձ վրա. փոքր ժամանակ բոլորս էլ տարբեր խաղալիքներով խաղացել ենք, սակայն հստակ չենք կարող ասել, թե որը ինչ հոգեբանական ազդեցություն է ունեցել: Կարծում եմ՝ ինձ, պարզապես, գրավում էին գեղեցիկ, թիթիզ զգեստները, երկար մազերը…»:

«Միսս Տիեզերք 2019» տիտղոսակիր գեղեցկուհին, որն աչքի է ընկնում յուրահատուկ արտաքինով, նշում է, որ գեղեցկությունն իրեն կյանքում թե´ օգնում է, թե´ խանգարում:

278267157_946121865980701_5998280837128344953_n.jpg (151 KB)

«Ամեն բան կախված է միջաայրից, մարդկանցից, իրավիճակները միշտ տարբեր են, բայց նկատել եմ, որ աղջիկները չեն սիրում տեսնել այլ գեղեցիկ աղջիկների, եւ դա միշտ խանգարում է՝ թե´ աշխատանքի մեջ, թե´ առօրյայում»:

Հարցին՝ արդյոք գեղեցկությունը խանգարո՞ւմ է ինտելեկտը նկատելուն, Դայանան պատասխանեց.

«Չի եղել նման դեպք. միգուցե, ընկերներս մազերիս գույնի հետ կապված կատարկեր անեն, բայց որ լուրջ կասկածի տակ դնեն ինտելեկտս միայն արտաքինի պատճառով` ոչ»:

278599596_727830348251516_1579251410900152966_n.jpg (192 KB)

Մոդելի կարծիքով՝ գեղեցկությունն առաջնահերթ ներսից է բխում,-«Որքան էլ աղջիկը գեղեցիկ լինի, եթե չլինի բարի, կանացի եւ համեստ, դա չի երեւա: Շատ կարեւոր է կանացի էներգետիկան կնոջ մեջ»:

Դայանայի հետեւորդները նկատած կլինեն նաեւ, որ գեղեցկուհին հաճախ սոցցանցերում հրապարակումներ է անում՝ ակնկարկելով, որ սիրտն արդեն զբաղված է: Հարցին՝ արդյոք շուտո՞վ կլինեն անձնական կյանքում նորություններ, մոդելը ժպիտով պատասխանեց՝ «Այս թեման թող գաղտնիք մնա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE