«Գարնանային տրամադրություն»․ Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը

21:42   23 ապրիլի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։

278871968_750275393018204_2092978908890394327_n.jpg (379 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով երկարափեշ զգեստ, որը համադրել է կեդերի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

276014405_3142888242634633_1940888474604958689_n.jpg (118 KB)

Օրեր առաջ  տեղադրված կադրերում Աննան սպիտակ բլուզ էր կրում, սեւ տաբատ, որոնք համադրել էր բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել էր ընդգծված շպար։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում խոշոր ականջօղերը։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE