«Պապիս կարոտի արցունքների ցավն ու մրմուռը միշտ ինձ հետ է»․ Նելլի Խերանյան

10:31   24 ապրիլի, 2022

Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում պատմել է Վանում սպանված իր նախնիների մասին։

«Ես Հմայակ Խերանյանի թոռն եմ, ում ողջ ընտանիքը սպանվել է Վանում թուրքի ձեռքով։

Պապիս կարոտի արցունքների ցավն ու մրմուռը միշտ ինձ հետ է։ Ես չեմ ներում թուրքին։

Հիշում եմ ու պահանջում», - գրել է դերասանը։



© NEWS.am STYLE