«Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է դատապարտել բոլոր ցեղասպանություններն ու հանցագործությունները»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյան

17:03   24 ապրիլի, 2022

Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

View this post on Instagram

A post shared by KRIKOR JABOTIAN (@krikorjabotian)

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանն իր միկրոբլոգում կիսվել է Տերունական աղոթքի լուսանկարով, որին կից գրել է․

«Մենք հիշում ենք 1915թ. ապրիլի 24-ը, հարգում ենք բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են հայերի զանգվածային սպանությունների ժամանակ։

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը նշանակում է ճանաչել եւ դատապարտել բոլոր ցեղասպանություններն ու հանցագործությունները, որոնք դեռեւս իրականացվում են մարդկության դեմ ողջ աշխարհում»։



© NEWS.am STYLE