«Թուրքիան եւ իր խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու մարդկության դեմ իրենց կատարած հանցագործությունների համար»․ Ջոն Դոլմայան

18:31   24 ապրիլի, 2022

Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

View this post on Instagram

A post shared by John Dolmayan (@johndolmayan_)

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային ջարդին։

 «Օր առաջ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել եւ ընդունել իրենց սարսափելի անցյալն ու հայ ժողովրդին ոչնչացնելու շարունակական փորձը:

Նրանք եւ նրանց խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու մարդկության դեմ իրենց կատարած հանցագործությունների համար։

Թող իմ ժողովրդի հոգիները հանգչեն խաղաղությամբ եւ մխիթարվեն այն փաստով, որ մենք ոչ պակաս երջանիկ ենք, ոչ պակաս աշխատասեր եւ դեռ պահպանում ենք մեր հավատքն ու ընտանիքը: Մենք միշտ կծաղկենք, անկախ նրանից, թե որքան շատ հարձակվեն մեզ վրա»:



© NEWS.am STYLE