Քիմ Քարդաշյանն աջակցել է Փիթ Դեւիդսոնին նրա համար կարեւոր միջոցառմանը

11:12   25 ապրիլի, 2022

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը հանդիպում են արդեն կես տարուց ավելի, եւ թվում է՝ ամեն ինչ լուրջ է։

Նախօրեին զույգը Վաշինգտոնում միասին մասնակցել է Մարկ Տվենի մրցանակի հանձնամանը, ակնհայտ է, որ Փիթը հաղթանակի հավակնորդներից մեկն էր։

Քիմը մասնակցել է միջոցառմանը՝ սիրելիին աջակցելու համար։ Զույգն առանձին է եղել, դահլիճում տեղ է զբաղեցրել վերին շարքում։ 

Զույգը կարմիր գորգին դեռ միասին չի հայտնվել։ Սակայն երկրպագուները վստահ են, որ դա տեղի կունենա Met Gala-ի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 3-ին։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE