«Total white»․ Անիտա Ավետիսյանի լուսանկարը

21:45   25 ապրիլի, 2022

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Անիտա Ավետիսյան

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Անիտան ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել Անիտային։

278697800_2271028253044279_6348709624232201292_n.jpg (234 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մանուշակագույն տոպ էր կրում, սպիտակ տաբատ, որոնք համադրել էր բաց վարդագույն ժակետի, մարզակոշիկների եւ գլխարկի հետ։ Անիտան հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել էր նուրբ շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հմայիչ աղջիկ», «Գեղեցիկ»։



© NEWS.am STYLE