Նատաշա Լիոնն անսպասելի մանրամասներ է պատմել «Շատ սարսափելի կինո 2»-ի նկարահանումների մասին

13:03   25 ապրիլի, 2022

Ամերիկացի դերասանուհի Նատաշա Լիոնը պատմել է «Շատ սարսափելի կինո 2» կատակերգության նկարահանումների հետ կապված հիշողությունների մասին։ Դերասանուհու գործընկերը նկարահանման հրապարակում Մարլոն Բրանդոն էր։

Լիոնը կատարում էր «Սատանա քշողը» ֆիլմից աղջկան, իսկ Բրանդոն կատարում էր հոգեւորականի դերը։

«Բրանդոն ականջակալ էր կրում, ձեռքը կրծքիս էր, գրիմ կար, հնչում էր «Քրիստոսի ուժով դուրս եմ անում քեզ» արտահայտությունը։ Միաժաանակ շատ բան էր կատարվում, հիշում եմ, ինքս ինձ ասացի․ «Գիտե՞ս՝ շոու-բիզնեսն այնքան էլ վատը չէ»։ Այդ պահին շոու-բիզնեսը կարգին էր»,- Entertainment Weekly-ին տված հարցազրույցում ասել է Լիոնը։

Նա Բրանդոյին բնորոշել է որպես «շատախոս» գործընկեր․ «Նա թթվածնային բալոն ուներ, կրծքիս ձեռք էր տալիս՝ ըստ սցենարի։ Ահա թե ինչ սյուրռեալիզմի մասին էին ասում Անդրե Բրետոնն ու Սալվադոր Դալին»։

Նրա խոսքով՝ նկարված նյութը պահպանել է իր մոտ VHS կասետի տեսքով։ Ավելի ուշ Բրանդոն ստիպված է եղել լքել նախագիծն առողջական խնդիրների պատճառով, եւ հոգեւորականի կերպարը մարմնավորել է Ջեյմս Վուդսը։

 



© NEWS.am STYLE