12:41 11 նոյեմբերի, 2013Ռուսական հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը, ով հայտնի է հասարակական վայրերում դրսեւորած սկանդալային վարքով, հերթական անգամ «տարբերվել» է:
«Дни»-ի փոխանցմամբ, այս անգամ դերասանն Ամուրի շրջանի Բելոգորսկի ոստիկանական բաժանմունքում, ուր նրան բերման էին ենթարկել, անպարկեշտ արտահայտություններ է արել:
Մինչ ոստիկանությունում հայտնվելը, Պանինը սրճարանում բավական խմել է: Նախ նա վիսկիով լի գավաթը շպրտել է մատուցողուհու ուղղությամբ, այնուհետեւ ջարդուփշուր է արել հյուրանոցի իր բարձրակարգ համարը: Գրեթե անգիտակից վիճակում գտնվող Պանինը փորձել է սենյակում կրակ վառել:
Այնուհետեւ մերկ դերասանը վազել է միջանցք՝ վախեցնելով հավաքարարուհուն, հետո գնացել է քաղաքում զբոսնելու: Ականատեսներից մեկը ոստիկանություն է զանգահարել: Դերասանին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա բացահայտորեն սկսել է վիրավորել եւ ստորացնել ոստիկաններին: