Անահիտ Սիմոնյանի գրավիչ կերպարը Սեւանից

13:45   25 ապրիլի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Անահիտ Սիմոնյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անահիտը սեւ տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան։

278292809_495381198945833_3250850993517349444_n.jpg (139 KB)

Ավելի վաղ տեղադրված սեւ-սպիտակ կադրերում երիտասարդ մայրիկը մուգ գույնի ժիլետ էր կրում, որը համադրել էր ոճային տաբատի հետ։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, մեղմ շպարով էր։ «Միշտ աղոթեք, որ ունենաք աչքեր, որոնք տեսնում են ամենալավը, սիրտ, որը ներում է ամենավատը, միտք, որը մոռանում է վատը եւ հոգի, որը երբեք չի կորցնում հավատը։ Բարի լույս իմ սիրելիներ», - հրապարակումը մակագրել էր Անահիտ Սիմոնյանը։



© NEWS.am STYLE