«Մարիան լավագույնն է նկարում իր մամային»․ Նաիրա Մովսիսյանի «street style»-ը Կալիֆոռնիայից

22:43   25 ապրիլի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Նաիրա Մովսիսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նաիրան սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։ «Մարիան լավագույնն է նկարում իր մամային, վերջ, նա կլինի իմ հետագա լուսանկարիչը»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Նաիրա Մովսիսյան

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Նաիրան վառ շպար էր ընտրել։ «Քեզ սիրում են, երբ դու կարիքի մեջ ես։ Քեզ ընդունում են, երբ ծայրահեղ վիճակում ես։ Եվ սկսում են քեզ քննարկել եւ տխրել, երբ դու երջանիկ եւ անհոգ ես»,- մեկաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE