Շոն Փենը բաժանվել է երկրորդ կնոջից

17:12   25 ապրիլի, 2022

Հոլիվուդայան դերասն Շոն Փենի եւ ավստրալացի դերասանուհի Լեյլա Ջորջի ամուսնալուծության գործընթացը պաշտոնապես ավարտվել է, հայտնում է TMZ-ն։

Իր 60-ամյակի նախօրեին դերասանն ամուսնացել էր դերասանուհի Լեյլա Ջորջի հետը, որը երիտասարդ է նրա դստերից։ Սիրահարները հանդիպում էին չորս տարի եւ գաղտնի օրինականացրել են հարաբերությունները 2020թ․-ին։ Նրանց ամուսնությունը երկու տարուց պակաս է տեւել։

Դա Փենի երրորդ ամուսնությունն էր։ Հոլիվուդի աստղի առաջին կինը երգչուհի Մադոննան էր, որի հետ նա չորս տարի է ապրել։ Նրա երկրորդ կինը դերսանուհի Ռոբին Ռայթն է եղել։

Լուսանկարը՝ Rodin Eckenroth/Getty Images, FILE

 



© NEWS.am STYLE