Բիլի Այլիշը «Coachella»-ի ընթացքում ընկել է բեմի վրա

22:14   25 ապրիլի, 2022

Հանգստյան օրերի ընթացքում Բիլի Այլիշը երկրորդ ելույթն է ունեցել «Coachella» երաժշտական փառատոնի շրջանակներում, հայտնում է Cosmo-ն։

«Getting Older» երգը կատարելուց առաջ երկրպագուները լռության մեջ լսել են Բիլիի ձայնը, որն ասել է․ «Օյ, ինձ հենց նոր բաժին ընկավ»։ Երկրպագուները սկսել են ուրախանալ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Պարզվում է՝ բեմում այնքան մութ է եղել, որ Այլիշը չի տեսել պրոյեկտորը, սայթաքել է ու ընկել։ Երբ լույսը միացրել են, երգչուհին սկսել է ծիծաղել տեղի ունեցածի վրա։

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Ես պարզապես սայթաքեցի, երբ մութ էր։ Լավ, հիմա ես պատրաստ եմ պարել»,- հայտարարել է Բիլին ու սկսել է ելույթը։



© NEWS.am STYLE