Կոսմետիկայի ապրանքանիշը բացահայտել է Էմբեր Հերդի սուտը Ջոնի Դեփի դեմ դատական վեճի ընթացքում

23:12   25 ապրիլի, 2022

Դատական քննության ընթացքում պարզվել է հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդի սուտը։ «Milani Cosmetics» ընկերությունն անհամապատասխանություն է գտել նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփ դեմ Հերդի ցուցմունքում, հայտնում է Daily Mail-ը։

Դատական նիստերից մեկի ընթացքում դերասանուհու փաստաբանը հայտնել է, որ Ջոնիի հետ կյանքի ընթացքում նա ստիպված է եղել «Milani Cosmetics» ընկերության կոնսիլերի օգնությամբ պարբերաբար թաքցնել կապտուկները։

Սակայն «Milani Cosmetics» ընկերության ներկայացուցիչներն ապրանքանիշի TikTok-ի պաշտոնական էջում տեսանյութ են հրապարակել, որում ապացուցում են, որ ապրանքը, որի մասին խոսվել է դատական նիստերի դահլիճում, վաճառքի է հանվել 2017թ․-ին այն բանից հետո, երբ աստղերի ամուսնությունը պաշտոնապես լուծված է եղել։ Դա նշանակում է, որ դերասանուհին չէր կարող այն օգտագործել՝ հարաբերություններ ունենալով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղի հետ։

Այս պահին նախկին ամուսինները զրպարտության վերաբերյալ դատական վեճ ունեն։ Ապրիլին Ջոնի Դեփը 50 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ, որը 2019թ․-ին  Washington Post-ի համար գրված սյունակում ակնարկել էր նրա կողմից ընտանեկան բռնության մասին։

 



© NEWS.am STYLE