Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է սկանդալն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում

18:11   25 ապրիլի, 2022

Ամերիկացի կատակերգու եւ հաղորդավար Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար 2022» -ի ընթացքում գործընկերոջ՝ Ուիլ Սմիթի հետ վեճը։

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Վերքերն ու կապտուկները մեծամասամբ ապաքինվել են»,- «WJZ-TV» հաղորդման ընթացքում ասել է նա։

Մարտի 28-ին Ուիլ Սմիթն «Օսկարի» է արժանացել տղամարդու լավագույն դերակատարման համար։ Միջոցառման ընթացքում հաղորդավար Քրիս Ռոքն անհաջող կատակել էր արտիստի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի մասին։ Նա կատակել էր Սմիթի կնոջ «արտասովոր, շատ կարճ սանրվածքի մասին», որը ալոպեցիա ունի։ Դրանից հետո Սմիթը բեմ է բարձրացել, հարվածել կատակերգուի դեմքին եւ նրան ասել, որ չհամարձակվի կատակել իր կնոջ մասին։



© NEWS.am STYLE