«Ինձ փոքրուց Սպարտակ էր անվանում». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանը՝ Վանուշ Խանամիրյանի «պահանջի», Սպարտակի դերի ու Իվետայի հետ պարելու մասին

10:31   26 ապրիլի, 2022

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ զբաղված է նոր հյուրախաղերով, որոնց ընթացքում ելույթ է ունենալու միջազգային բեմերից հայտնի մի շարք պարողների հետ: Մինչ մեկնելն արտիստը հասցրել է զրուցել NEWS.am STYLE-ի հետ, պատմել առաջիկա շրջագայության, հայ հայտնիների տեսահոլովակներում պարելու, բեմի հանդեպ մեծ սիրո մասին:

Րաֆֆիին հանդիպել ենք «Սպարտակ» բալետի հերթական ներկայացման ժամանակ եւ, իհարկե, խոսել նաեւ պատասխանատու դերի մասին, որին  մարմնավորում է 18 տարեկանից: Նա պատմել է, որ մինչ դերի ստանձնումը հայ պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանն արդեն կանխագուշակել էր իր՝ Սպարտակ լինելը:

Բալետի արտիստի հետ մեր ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

Լրագրող՝ Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Հայկ Տոնոյան



© NEWS.am STYLE