Բոժոժավոր օձի խայթոցից հետո հոսպիտալացվել է դերասան Քերի Էլվեսը

10:12   26 ապրիլի, 2022

Օձի խայթոցից հետո հոսպիտալացրել են բրիտանացի դերասն Քերի Էլվեսին, հայտնում է TMZ-ն։

59-ամյա դերասանին ուղղաթիռով հասցրել են Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն։ Օձն արտիստին խայթել է Մաիլբուում գտնվող նրա բնակարանի մոտ։ Նշվում է, որ այդ ժամանակ նա աշխատելիս է եղել փողոցում։

Էլվեսի շրջապատը կարծել է, որ նա վտանգավոր վնասվածք է ստացել եւ շտապ դիմել է բժշկական օգնության։ Բժիշկների խոսքով՝ դերասանը կստանա անհրաժեշտ բուժումն ու լիովին կապաքինվի։

Քերի Էլվեսը հայտնի է այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում կատարած դերերով, ինչպիսիք են «Սղոց․ գոյատեւման խաղ», «Ստախոս, ստախոս», «Սսուրբծննդյան պատմություն», «Լեդի Ջեյն», «Տիեզերք․ տարածություն եւ ժամանակ», «Զարմանալի միսիս Մեյզելը», «Շատ տարօրինակ գործեր», «Գաղտնի նյութեր» եւ այլն։ Նրա առաջին մեծ դերն է դարձել «Արքայադուստր-հարսնացու» ժապավենում Ուեսթլիի կերպարը։

 



© NEWS.am STYLE