«Նուրբ ու կանացի»․ ինչ զգեստ է ընտրում Աննա Դովլաթյանը երեկոյան կերպարի համար

11:45   26 ապրիլի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Աննա Դովլաթյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Աննան այն համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շրթներկին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել դերասանուհուն․ «Նուրբ ու կանացի»։

278871968_750275393018204_2092978908890394327_n.jpg (379 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը  ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը համադրել էր կեդերի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել։

 



© NEWS.am STYLE