MTV-ի իրապատում-շոուի աստղ Չոպերը ձերբակալվել է կավատության համար

11:12   26 ապրիլի, 2022

MTV-ի «Making The Band» երաժշտական իրապատում-շոուի մասնակից Չոպերը ձերբակալվել է մարդկանց առեւտրի մեղադրանքով, հայտնում է TMZ-ն։ Նրան մեղադրում են կավատության մեջ։

Շոուի աստղին մեղադրանք է առաջադրվել, երբ իրավապահ մարմինների աշխատակցուհին ներկայացել է որպես սեքս աշխատող եւ Չոպերին առաջարկել իր թեկնածությունն ինտիմ ծառայությունների մատուցման համար։ Նրա խոսքով՝ Չորպերն իր նկատմամբ ագրեսիվ է եղել, պահանջել է անմիջապես իր մոտ գնալ եւ 2 հազար դոլար վճարել։

Նամակագրության, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ընթացքում Չոպերը հաճախ կոպտել է կնոջը, իսկ երբ վերջինս հրաժարվել է դուրս գալ տնից ու «աշխատանքի» գնալ, նրանց երկու հազար դոլար է պահանջել։ Բացի այդ՝ «MTV»-ի աստղը բազմաթիվ անգամներ ցուցադրել է իր հարստությունը, որը կուտակել է պոռնկություն կազմակերպելով։

 



© NEWS.am STYLE