20:45 26 ապրիլի, 2022Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին վագրային պրինտով զգեստ է կրում։ Հռիփսիմեն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել կորսետով։ Հետեւորդները գնահատել են հրապարակումն ու դրական խոսքեր գրել երիտասարդ մայրիկին. «Սիրուն»։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում պատկերված էր որդու՝ Լեոյի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լուսանկարն արվել էր Ծաղկազարդի ընթացքում։