21:38 26 ապրիլի, 2022Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ տոպ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Էմման արձակել է մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Գարուն է․ ծաղկիր»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ շապիկի եւ բաճկոնի հետ։ Էմման արձակել էր մազերն ու աքսեսուարներ ընտրել՝ գոտի, արեւային ակնոց։