18:45 26 ապրիլի, 2022Դերասանուհի Եվա Բաղդասարյանը Բրազիլիա է մեկնել, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում դերասանուհին վարդագույն շրջազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Եվան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Երազանքներն իրականանում են»,- հրապարակումներից մեկը մակագրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Ռիո դե ժանեյրոյում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր բացվածքով, վարդագույն ուլտրակարճ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։