Գրկել է ու քաշել մազերը. հայտնի է դարձել նկարահանման հրապարակում Բիլ Մյուրեյի վարքագծի մասին

14:21   26 ապրիլի, 2022

Օրերս հայտնի է դարձել, որ Բիլ Մյուրեյի մասնակցությամբ «Մահկանացու լինել» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են: Page Six-ի աղբյուրները պարզաբանել են, թե ինչպես է Մյուրեյն իրեն պահել նկարահանման հրապարակում:

Ինսայդերը պարզաբանել է, որ դերասանն իրեն ավելորդ քայլեր է թույլ տվել կանանց հետ շփման ընթացքում:

«Ամբողջ ընթացքում ձեռք էր տալիս նրանց, ոչ ինտիմ հատվածներում, բայց գրկում էր նրանց, կարող էր ձեռք տալ կնոջ մազերին, քաշել մազերը, բայց այդ ամոնը կատակ էր: Սահմանագիծը նուրբ է, եւ բոլորը սիրում են Բիլին, ու թեեւ նա հակաօրինական ոչինչ չի արել, որոշ կանանց համար անհարմար էր, եւ նա անցել է սահմանը»,- պատմել է ինսայդերը:

Մեկ այլ աղբյուր աստղի վարքագիծը պայմանավորել է կանանց հանդեպ նրա սիրով: «Նա սիրում է կանանց, սիրում է սիրախաղ, պոեզիա, ռոմանտիկա, նա միշտ է սիրախաղ անում, բայց կատակի տեսքով: Հասկանալի չէ` արդյոք նա անցե՞լ է սահմանը, թե՞ ոչ»,- ասել է նա:



© NEWS.am STYLE