18:17 26 ապրիլի, 2022Ռեփեր Ալիշեր Մորգենշտերը սպառնացել է սպանել նախկին կնոջը՝ Դիլարա Զինատուլինային, եթե վերջինս սկսի հանդիպել ինչ-որ մեկի հետ։ Ողբերգական ավարտ է սպասվում նաեւ նրա ապագա սիրելիին։ YouTube-ում հրապարակված իր վավերագրական ֆիլմում երաժշիտը հայտարարել է, որ իրեն կարելի է հարաբերություններ սկսել ցանկացած մեկի հետ, սակայն ամուսնալուծությունից հետո նույնիսկ բլոգերին արգելված է անել դա։
«Ես նողկալի եմ։ Ասում եմ նրան․ «Աստված չանի՝ քեզ տեսնեմ ինչ-որ մեկի հետ։ Երկուսդ էլ կմահանաք»։ Դա արդա՞ր է։ Չգիտեմ։ Այդպես եմ զգում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ տղամարդու ու կնոջ սեռական ակտերում տարբերություններ կան։
Ընդ որում, երգիչը մտադիր չէ ներողություն խնդրել խոստովանելուց հետո, որ բազմաթիվ անգամներ դավաճանել է Դիլարային։ Հակառակը, նա փորձում է իր պահվածքն արտադարցնել նրանով, որ իրեն միայն մայրն է մեծացրել, այդ պատճառով ինքը չգիտի, թե ինչ է լիարժեք ընտանիքը։ Զինալուտինան մեծացել է հոր եւ մոր հետ։