«Բացահայտեցինք պապերիս ու տատերիս երկրի գեղեցկությունը»․ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն ու իսպանական հեռուստաընկերությունն այցելել են Հայաստան (ֆոտո/վիդեո)

22:01   26 ապրիլի, 2022

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը (ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) իսպանական «CuatroTV»-ի «Planeta Calleja» հաղորդման հեղինակ եւ վարող Խեսուս Կայեխայի ու ծրագրի անձնակազմի հետ այցելել է Հայաստան, որտեղ բացահայտել են մեր երկրի գեղեցկությունը։ Այս մասին տեղեկանում ենք հայտնի ջութակահարի Instagram-յան էջում արված հրապարակումից։

View this post on Instagram

A post shared by Ara Malikian (@aramalikian)

Արա Մալիկյանը հայաստանյան սարերից մեկի բարձունքում անգամ ջութակ է նվագել։ Ինչպես հայտնի է դառնում կադրերից թիմն այցելել է նաեւ Գառնու հեթանոսական տաճար, հիացել է Քարերի սիմֆոնիայի («Բազալտե երգեհոն») անկրկնելի գեղեցկությամբ։

View this post on Instagram

A post shared by Kike Calleja (@kikecallejatv)

«Վաղը բաց չթողնեք «Պլանետա Կայեխա» հաղորդման եթերը։ Խեսուս Կայեխան եւ նրա տպավորիչ թիմի կողմից: Մեզ տարան Հայաստան։ Բացահայտեցինք պապերիս երկրի գեղեցկությունը», - հրապարակմանը կից գրել է Արա Մալիկյանը։



© NEWS.am STYLE