«Ծննդյանս օրն է»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը

14:46   27 ապրիլի, 2022

Թամարա Գեւորգյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Դերասանուհին 27 տարեկան է դառնում, ինչի առիթով նոր ֆոտոշարք է ներկայացրել։

View this post on Instagram

A post shared by Тамара Геворгян (@tamara_gevorgyan)

Նկարահանման համար երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ է ընտրել ու երկարաճիտներ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Այսօր ծննդյանս օրն է»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Թամարա Գեւորգյան

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ, բլուզ եւ պիջակ։ Թամարան հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ «Հենց թուլացնես ուժերդ ու չբռնես երազանքիդ ձեռքը, նա կկորչի: Հավատա´ երազանքիդ, ու որքան էլ վեր բարձրանալու ճանապարհը դժվար լինի, սպասիր այն օրվան, որ դու ու քո երազանքը վերևում կանգնած պիտի նայեք ձեր անցած ճանապարհը, հպարտանաք իրարով ու գրկեք: Հանուն այդ պահի հիմա պինդ բռնիր երազանքիդ ձեռքը...ու բաց մի թող»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE