Դատական գործի ընթացքում Էմբեր Հերդի մոտ հոգեբանական խանգարումներ են հայտնաբերել

14:12   27 ապրիլի, 2022

Վերջերս ԱՄՆ-ում վերսկսվել է դերասան Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ դատական գործը, որի շրջանակներում նոր մանրամասներ են բացահայտվել նախկին սիրահարների ընտանեկան կյանքի մասին։ Հերթական դատական նիստի ընթացքում Էմբերի մոտ հոգեբանական խանգարումներ են հայտնաբերել։

Դատական հոգեբան Շենոն Քարին ախտորոշում է արել, որի մասին պատմել է Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության վերաբերյալ գործով դատական նիստերից մեկի ընթացքում։ Հոգեբանը Հերդի մոտ անձի սահմանային եւ հիստերիկ խանգարում է ախտորոշել։

Քերին Հերդի հետ անձամբ հանդիպել է 2021թ․-ի վերջին։ Հոգեբանն ախտորոշումը հիմնավորել է բժշկական նշումներով, վկաների ցուցմունքներով, ինչպես նաեւ գործի աուդիո-վիզուալ նյութերով։



© NEWS.am STYLE