Հայտարարվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը

15:02   27 ապրիլի, 2022

Կաննի կինոփառատոնը հայտարարել է մրցույթի ժյուրիի կազմը։ Այս տարի այն կգլխավորի Վենսան Լինդոնը։

Ժյուրիի կազմում են Ասգար Հարհադին («Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը»), Ռեբելկ Հոլը («Վիկի, Քրիստինա, Բարսելոնա»), Ջեֆ Նիկոլսը («Թաքստոց»), Նումի Ռապասը («Վիշապի դաջվածքով աղջիկը»), Յոակիմ Տրիերը («Աշխարհի վատագույն մարդը»), Ժասմին Տրինկան («Լավագույն երիտասարդները»), Լաջ Լին («Մերժվածները»), Դիպակա Պադուկոնը («Երեք իքս»)։

Կաննի մրցութային ծրագիրն այս տարի 21 ֆիլմից է բաղկացած։ Փառատոնը կբացի «Եզրափակիչ մոնտաժ» զոմբի-կատակերգությունը, մրցույթից դուրս կցուցադրվեն «Էլվիս», «Թոփ Գան․ Մեւերիկ» եւ «Ցանկությունների երեք հազար տարի» ֆիլմերը։

Կաննի կինոփառատոնն այս տարի անց կկացվի մայիսի 17-28-ը։

 



© NEWS.am STYLE