«Եղիր իսկական, ու քեզ կգտնեն իսկականները»․ Մանո Գրիգորյանի նոր ֆոտոշարքը

15:39   27 ապրիլի, 2022

Պարուհի Մանո Գրիգորյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

View this post on Instagram

A post shared by Mano (@mano_grigoryan_official)

Մանոն, որը վերջին ամիսներին ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ֆոտոշարքի համար ոճային կերպարներ է ընտրել։ «Դու չես կարող լավը լինել բոլորի համար։ Եղիր իսկական, ու քեզ կգտնեն իսկականները»,- Նարինե Բաղդասարչյանի խոսքերը մեջբերել է Մանոն։

View this post on Instagram

A post shared by Mano (@mano_grigoryan_official)

Ավելի վաղ Մանոն խոսել էր այն մասին, թե ինչ է ուզում կյանքից․ «1. Ուզում եմ պահպանել այն, ինչ ունեմ։ 2. Հասնեմ նրան, ինչի մասին երազում եմ: 3. Կյանքիցս ջնջեմ նրանց, ում հարցում սխալվել եմ: 4.Դավաճանի ձեռքը չսեղմեմ, սիրտս չտամ ում պատահի, չբացեմ հոգիս անարժաների դիմաց, պահպանեմ չարից, որ չաղտոտվի։ Ուզում եմ ապրեմ այնպես ինչպես, որ ես եմ ուզում ու Աստծո փառք ստացվում է»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE