Մադոննան խզել է հարաբերությունները երիտասարդ սիրելիի՝ Ախլամալիկ Ուիլյամսի հետ

19:09   27 ապրիլի, 2022

Երգչուհի Մադոննան երեք տարվա սիրավեպից հետո խզել է հարաբերությունները 28-ամյա Ախլամալիկ Ուիլյամսի հետ, հայտնում է The Sun-ը։

Զույգը, որը 35 տարվա տարիքային տարբերություն ունի, սկսել է հանդիպել 2019թ․-ին։ Երգչուհին սոցիալական ցանցերում պարբերաբար համատեղ լուսանկարներ էր հրապարակում սիրելիի հետ։ Վերջին շրջանում երկրպագուները սկսել էին քննարկել, որ սիրահարները բաժանվել են։

«Մադոննան խորասուզվել է հագեցած կյանքում եւ բաժանումից հետո ժամանակ է անցկացնում իր ընկերների եւ ընտանիքի հետ։ Նա հագեցած գրաֆիկ ունի, աշխատում է սպասվող ինքնակենսագրական ֆիլմի եւ նոր երաժշտության վրա»,- պարբերականի հետ զրույցում ասել է երգչուհու ընկերը։ 63-ամյա Մադոննան եւ 28-ամյա Ուիլյամսը բաժանվել են առանց սկանդալների եւ պահպանել ընկերական հարաբերությունները։

 



© NEWS.am STYLE