Միխայիլ Գալուստյանն անկեղծորեն պատմել է Օլգա Բուզովայի հետ աշխատանքի մասին

18:11   27 ապրիլի, 2022

Դերասան Միխայիլ Գալուստյանը պատմել է երգչուհի Օլգա Բուզովայի հետ աշխատանքի բարդությունների մասին․ արտիստները միասին վարում են «Աստղերն Աֆրիկայում» հաղորդումը։ Գալուստյանը Բուզովայի բնավորության մասին խոսել է «Teleprogramma»-ի հետ զրույցում։

Դերասանը նախ խոսել է այն մասին, որ «Դոմ-2» իրապատում-շոուի աստղը շատ աշխատունակ է։

«Չեմ կարող ասել, որ ուրիշների համար հեշտ է աշխատել Օլյայի հետ, քանի որ նա շատ պահանջկոտ է իր, գործընկերների հանդեպ»,- պատմել է Գալուստյանը։ Ընդ որում, շոումենն ընդգծել է, որ քանի որ նման բնավորություն ունի, իր համար հարմար է երգչուհու հետ աշխատելը։

Նա նաեւ հայտարարել է, որ Բուզովան, «մարդ-տոն» է, որը վայրկենապես իր վրա է գրավում շրջապատի ուշադրությունը։



© NEWS.am STYLE