«Մեզ պակասումա մի կաթիլ ժպիտ»․ Էվա Խաչատրյանի սպորտային կերպարը Երեւանի կենտրոնից

22:43   27 ապրիլի, 2022

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է սպորտային կերպարում։

279442411_581248922961236_2447138626956100461_n.jpg (180 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էվան կրում է սպիտակ տոպ, որը համադրել է մոխրագույն տաբատի եւ ճերմակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ «Մեզ պակասումա մի կաթիլ ժպիտ։ Ժպտացեք՜», - հրապարակումը մեկնաբանել է նա։

Էվա Խաչատրյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում։ Էվան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Ազնվությունն ու հավատարմությունը թանկարժեք նվերներ են, որոնք պետք չէ սպասել էժանագին մարդկանցից»,- մեկնաբանություներում գրել էր նա։  



© NEWS.am STYLE