Դանիլա Կոզլովսկին դատական վեճ ունի «Start» ծառայության հետ

20:09   27 ապրիլի, 2022

Ռեժիսոր եւ դերասան Դանիլա Կոզլովսկու «ДК интертеймент» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատական հայց է ներկացրել «Старт студио» ՍՊԸ-ի դեմ (ներառված է «Start» ընկերությունների խմբում, որը ղեկավարում է համանուն վիդեոծառայությունը)։ Այս մասին պարզ է դառնում Մոսկվայի արբիտարաժային դատարանի քարտարանից, հայտնում է Super-ի տելեգրամյան ալիքը։

Պարբերականն ուշադրություն է դարձրել այն հագմանանքին, որ Մոսկվայի աիբրտրաժային դատարանի կայքում տեղեկատվություն է հայտնվել Կոզլովսկու «ДК интертеймент» ՍՊԸ-ի՝ «Старт студио» ընկերության դեմ ներկայացված հայցի մասին։

Հայցի առարկա է դարձել Կոզլովսկու «Карамора» սերիալը, որը նկարահանվել է Start սթրիմինգային ծառայության համար գրեթե 1 միլիարդ ռուբլիով։ Նշվում է, որ Կոզլովսկին պետք է արտադրության համար ֆիքսված վճարումներ ստանար, սակայն մարտին նրան չեն ուղարկել վարձատրությունը, որը, հաշվի առնելով հայցում նշված պահանջները, կազմում է 128,1միլիոն ռուբլի։



© NEWS.am STYLE