Մեգան Ֆոքսն ու ռեփեր Machine Gun Kelly-ն նշանադրությունից հետո միմյանց արյուն են խմել

22:12   27 ապրիլի, 2022

Դերասանուհի Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ նշանադրությունից հետո ինքն ու Machine Gun Kelly –ն միմյանց արյուն են խմել։ Նա այդ մասին պատմել է Glamour UK ամսագրին։

«Մի կարծեք, թե մենք խենթ ենք եւ միմյանց արյունը խմում ենք բաժակներով։ Ծիսական նպատակներով ընդամենը մի երկու կաթիլ ենք խմել։ Ինձ ձգում է էզոթերիկան։ Ես զբաղվում եմ տարո քարտերով, աստղագուշակությամբ, մեդիտացիայով եւ մետաֆիզիկական պրակտիկաներով: Ես տարբեր ծեսեր եմ կատարում լիալուսնի եւ նորալուսնի ժամանակ»,- ասել է 35-ամյա կինոաստղը։

Դերասանուհու խոսքերով՝ Քելլին կարող է շատ զգացմունքային լինել եւ զգացմունքների պոռթկման ժամանակ «պատրաստ է կոտրված ապակով վնասել կուրծքը եւ ասել․ «Վերցրու իմ հոգին»։



© NEWS.am STYLE