Սեզոնի ամենանորաձեւ տաբատները. թրենդային մոդելներ, որոնք չի կարելի բաց թողնել (ֆոտո)

14:10   1 մայիսի, 2022

Ազատ տաբատներ

b983a77e060c65dbe0d1cf1dc63771a3_cropped_666x832.jpg (122 KB)

Ազատ տաբատները ժամանակակից ցանկացած զգեստապահարանի հիմքն են հանդիսանում։ Այս տաբատների բազմակողմանիության շնորհիվ առաջին սեզոնը չէ, որ  թրենդների առաջին հորիզոնականում են: Նման անկաշկանդ մոդելը համադրվում է բառացիորեն ցանկացած վերնաշապիկի՝ անգամ լայն մարզաշապիկի, դասական բաճկոնի, անգամ համարձակ բացվածքով տոպի հետ։ Սակայն ավելի կանացի տեսք ունենալու համար խորհուրդ ենք տալիս ընտրել իրեր, որոնք ընդգծում են գոտկատեղը. Կչոպ-տոպեր, վերնաշապիկներ, բլուզներ կամ շապիկներ, որոնք անպայման պետք է դրված լինեն տաբատի տակ:

Խակի գույներով կարգո տաբատներ

3493d45242c057adac82c241ef9257bf_cropped_666x833.jpg (139 KB)

2000-ականների ոճը, որն ակտուալ է այս սեզոնին, վերադարձրել է մոռացված հիթը՝ կարգո տաբատը։ Իրականում դրանք դարձել են ձանձրալի ջոգերների այլընտրանք՝ նույն ազատ կտրվածքը եւ մի փոքր «կոպիտ» ուրվագիծը: Այդ իսկ պատճառով այս մոդելը լավագույնս համադրվում է կիպ կտրվածք ունեցող վերնաշապիկների հետ՝ գոտկատեղն անմիջապես ավելի բարակ է երեւում։ Այսպիսով, եկեք հիշենք մեր մանկությունը եւ երևակայենք r'n'b հանդերձանքների մասին:

Գծերով «գրասենյակային» տաբատներ

ae61788ccd03abdf9e9225ceb88bc43b_cropped_666x823.jpg (115 KB)

Գծերով տաբատները վաղուց դադարել են լինել բացառապես գրասենյակային դրես-կոդի մաս, սակայն օվերսայզ ոճի նորաձեւությունը ժամանակավորապես դրանք դուրս է թողել թրենդներից: Հիմա ժամանակն է հիշել «լավ մոռացված հինը»։ Դասական մոդելները, որոնք ընդգծում են կազմվածքը վերեւից եւ մի փոքր ընդարձակվում դեպի ներքեւ, լավ տեսք կհաղորդեն ցանկացած աղջկա։ Նման տաբատները կարելի է համադրել կա՛մ լայն շապիկների, կամ ամենառոմանտիկ վերնաշապիկների հետ։

Ատլասե տաբատներ

c1fa59aa8762395e3df5b8465fd83fa5_cropped_666x730.jpg (87 KB)

Ատլասը կարելի է համարել այս սեզոնի it-կտորը. Եւ խոսքը միայն զգստների մասին չէ։ Բլուզներ, կորսետներ, ցանկացած երկարության կիսաշրջազգեստներ՝ նման գործվածքի շնորհիվ ամեն ինչ նորաձեւ է դառնում, իսկ ատլասե total-լուքը կլինի ոճի պիլոտաժը։ Ատլասե տաբատ ընտրելիս պետք է հիշել, որ այս նուրբ կտորի վրա հեշտությամբ են հետքեր հայտնվում են, բայց հանուն նորաձեւության կարելի է փոքր-ինչ ուշադիր լինել։

Ցածր գոտկատեղով տաբատներ

15a586d1836a93a4085acd9960d3aaaf_cropped_666x832.jpg (79 KB)

2000-ականների ոճի մեկ իր։ Բոլորը փորձում էին մոռանալ այս թրենդը, ինչպես մղձավանջը, բայց այժմ այն ​​ամբողջությամբ վերադարձել է։ Ճիշտ է, այսօր ամենեւին էլ պետք չէ ամբողջությամբ մերկացնել որովայնը։ Բավարար է պարզապես արձակել է վերնաշապիկի ներքեւի կոճակները։ Բայց ամենահամարձակները կարող են փորձել նման մոդելներ կարճ տոպով: Եվ մի անհանգստացեք ներքնազգեստի մասին, որը կարող է երեւալ։ Սա նույնպես համարձակ նորաձեւության տենդենցի մի մասն է:

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ Սոցցանցեր



© NEWS.am STYLE