Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփը չարաշահելու մեջ

10:11   28 ապրիլի, 2022

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին մեղադրում են լուսանկարները չափից շատ մշակելու մեջ․ այս անգամ հետեւորդները հայտարարել են, որ նա այնքան է տարվել ֆիլտրերով, որ պատահականորեն լուսանկարից ջնջել է պորտը։

Քիմ Քարդաշյան

«The Kardashians» իրապատում-շոուի աստղը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որում կրում է իր Skims ապրանքանիշի ներքնազգեստը, սպորտային տաբատ։ Կարճ ժամանակ անց երկրպագուները սկսել են ակտիվորեն շրջանառել «whereKimsBellyButton» (սրտե՞ղ է Քիմի պորտը) հեշթեգը։

«Իմ պո՞րտն եք որոնում։ Դե ինչ․․․ ինչո՞ւ մուտք չեք գործում skims.com յայք եւ ձեռք բերում ներքնազգեստի հիանալի հավաքածուն, որը կթաքցնի ձեր տգեղ պորտը։ Ես հենց այդպես էլ արել եմ»,- մեկնաբանել է Քիմը։

 



© NEWS.am STYLE