«Այդ ո՞ւր էիր այդպես շտապում, Փաշինյան»․ Սարիկ Անդրեասյանն արձագանքել է Երեւանում հղի կնոջ մահվանը

11:01   28 ապրիլի, 2022

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացել է 29-ամյա Սոնա Մնացականյանը։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

«Նայեցի տեսանյութը, որում Հայաստանի վարչապետի կորտեժը մահացու վրաերթի է ենթարկել հղի աղջկա։ Հղի։ Եվ ոչ ոք կանգ չառավ։ Ոչ ոք։ Ես շատ եմ ամաչում։ Ցավում եմ աղջկա, նրա երեխայի, նրա մտերիմների եւ ամբողջ ազգի համար։ Հիմա խոսքը քաղաքականության մասին չէ, այլ մարդկայնության։ Ո՞ր պահին եք դու այն կորցնում՝ գտնվելով չինովնիկների աթոռներին։ Ներողություն եմ խնդրում այս հուզական պոռթկման համար, բայց դա, իսկապես, սարսափելի է։ Այդ ո՞ւր էիր այդպես շտապում, Փաշինյան»,- գրել է Անդրեասայանը։

 



© NEWS.am STYLE